Մոնիկա Արսինե Հարությունյանը հաղթել է «Հայաստանի գեղեցկուհի» 2026 ազգային գեղեցկության մրցույթում և կներկայացնի Հայաստանը 73-րդ «Միսս Աշխարհ» միջազգային գեղեցկության մրցույթում։
Այս մասին հայտնում են մրցույթի կազմակերպիչները։
Մոնիկա Արսինե Հարությունյանը հաղթել է «Հայաստանի գեղեցկուհի» 2026 ազգային գեղեցկության մրցույթում
«Մոնիկան ծնվել և մեծացել է Պրահայում։ Մեր գեղեցկուհին պրոֆեսիոնալ մարզիկ է՝ Չեխիայի գեղասահքի եռակի չեմպիոն և Չեխիայի ազգային հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի առաջնության կրկնակի մասնակից։ Սպորտին զուգահեռ՝ Մոնիկան նաև ատամնաբույժ է․ ավարտել է Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը՝ Պրահայի Կառլի համալսարանը»,– հայտնում են մրցույթի կազմակերպիչները։
2020թ-ի պատերազմից հետո Մոնիկան, որպես կամավոր, Չեխիայում մասնակցել է հաշմանդամություն ստացած հայ զինվորների պրոթեզավորման աշխատանքներին՝ աջակցելով նրանց։ Մոնիկան զբաղվում է նաև բարեգործությամբ` օգնելու համար քաղցկեղով հիվանդ երեխաներին։







Բաց մի թողեք
Միջերկրական ծովից Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, բուք, մառախուղ
«Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. Լուսանկար
Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան