«Այսօր Գազայում հզոր փոթորիկ կլինի, և ահաբեկչության աշտարակների տանիքները կցնցվեն: Սա ՀԱՄԱՍ-ի բռնադատիչներին և մարդասպաններին վերջին նախազգուշացումն է՝ ինչպես Գազայում, այնպես էլ օտարերկրյա շքեղ հյուրանոցներում, ազատեք պատանդներին և վայր դրեք զենքը: Այլապես Գազան կավերվի, իսկ դուք կոչնչացվեք»,- սեպտեմբերի 8-ին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Կացը, հաղորդում է vesty.go.il-ը:
Ավելի վաղ Գազայի հարցով սոցիալական անձնական ցանցում գրառում է կատարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Նա տեղեկացրել է, որ Իսրայելը «համաձայնել է» կարգավորման ամերիկյան ծրագրին և ՀԱՄԱՍ-ին կոչ է արել զինաթափվել:
Իսրայելն արդեն մոտ երկու տարի է պատերազմ է մղում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի դեմ, բայց այդպես էլ բոլոր պատանդներին չի վերադարձրել: Անցյալ շաբաթ Նաթանյահուի ռազմական կաբինետը հաստատել է Գազա քաղաքը գրոհելու ռազմական պլանը, բանակի աղբյուրները հայտնում են, որ քաղաքի գրեթե կեսն «ահաբեկիչներից ազատված է»:
Նույն օրը, սակայն, տեղի է ունեցել երկու, առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող, բայց չափազանց զգուշացնող իրադարձություն. Թուրքիայի Իզմիր քաղաքում տասնվեցամյա մի երիտասարդ զինված հարձակում է գործել ոստիկանության բաժանմունքի դեմ, երկու ոստիկան սպանվել է տեղում, երրորդը ծանր վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Գրեթե նույն ժամերին ահաբեկչություն է իրականացվել Երուսաղեմում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ահաբեկիչները կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, տասնհինգ անձ վիրավորվել է, նրանցից վեցի վիճակը գնահատվում է ծանր: Հատուկ նշանակության ուժերը «երկու ահաբեկիչ են չեզոքացրել»:
Գազայում Իսրայելի բանակի հետագա գործողությունները կարող են ոչ թե ահաբեկչության ոչնչացման, այլ տարածաշրջանում իսլամական ծայրահեղականության նոր ալիքի հանգեցնել, այդ թվում՝ Թուրքիայում, որտեղ հակահրեականությունը չափազանց վտանգավոր դրսեւորումներ է ունենում:
Այս հանգամանքը կարևոր է նրանով, որ հայ-ադրբեջանական հնարավոր կարգավորումը դիտվում է Իսրայելի և արաբական աշխարհի հաշտեցման կամ այսպես ասած «Աբրահամյան համաձայնությունների» ընդլայնման համատեքստում:






Բաց մի թողեք
Լեհաստանը բարձր տեղ է զբաղեցնում եվրոպացիների սիրելի ուղղությունների շարքում. Տեսանյութ, Լուսանկարներ
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում