Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին և դրա շուրջ ծավալված իրադարձություններին։
Նա մասնավորապես գրել է․ «Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այսքան ժամանակ լուռ հետևել եմ իմ հասցեին տարածվող հերյուրանքներին և դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին:
Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ Ամանորին, այն ընտանեկան ջերմ մթնոլորտում նշելուն: Տոներից հետո խոստանում եմ խոսել, հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին:
Իսկ մինչ այդ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, խաղաղ ու սիրով լի տարի բոլորիս»։
Հսկող դատախազը հաստատել է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը և հանձնել իրավասու դատարան: Այս մասին Հրապարակ֊ին ասացին` Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Դիաննա Գասպարյանի գործով անցնում են նրա ամուսինը, վերջինիս հայրն ու մայրը, որոնք, ըստ մեղադրանքի, Գասպարյանի եւ ամուսնու օժանդակությամբ շուկայականից էական էժան գնով Էջնիածնում անշարժ գույքեր են ձեռք բերել։






Բաց մի թողեք
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով
Ինչու է պետք համախմվել Վեհափառ Հայրապետի շուրջ
Իշխանության անճարությունը ինչ աստիճանի է հասել, որ «հայրենասիրություն» են փնտրում հարսանյաց սրահներում…