ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է։
Հորդորում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել կատարել վճարումներ մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքների համար, շտապեն օգտվել արտոնությունից։
Վճարումները հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ» https://cabinet.harkadir.am, «Հետախուզումներ» https://cabinet.harkadir.am/dahkcabinet/cabinet/debtorinfo/ թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների, իսկ աշխատանքային օրերին՝ նաև Ծառայության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների սպասարկման գրասենյակներ այցելելով։
Ի դեպ, «Անձնական գրասենյակում» հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն






Բաց մի թողեք
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. 30-ամյա մասնակիցը մահացել է. Լուսանկար
Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար