«Իրավունքը», հետամուտ լինելով խմբագրություն ահազանգած բնակիչների խնդիրներին, Առողջապահության նախարարություն է դիմել` պարզելու, թե ինչպե՞ս է ստացվում, որ մեկ ամսվա ժամկետի մեջ գտնվողն դեղորայքը, որպես հումանիտար օգնություն, տրամադրվում է պոլիկլինիկաներին:
Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերն առ այն, որ այդ դեղորայքը 44-օրյային զինվորների համար ուղարկված դեղորայքն է, որը ժամանակին ամբողջությամբ չի ծառայել նպատակին:
Եվ ահա ստացել ենք մեկ նախադասությամբ պատասխան, որ պոլիկլինիկաներին տրվող հումանիտար դեղորայքները ժամկետների մեջ են առնվազն վեց ամսով: Իսկ քաղաքացին պնդում է, որ իրենց առաջարկել են դեղ, որի ժամկետին մեկ ամիս էր մնացել: Մի խոսքով, դեռ կպարզենք»:






Բաց մի թողեք
«Ես չեմ պատրաստվում Ալիեւի տնային աշխատանքը կատարել, ովքեր մասնակցում են, նրանցից հարցրեք»
Ինչքան հնարավոր է վարկաբեկում է, ստորացնում
Նրանք հազար ու մի անշնորհքություն կարող են անել Մայր Աթոռում, իմ երեւակայությունը չի բավականացնում՝ պատկերացնելու համար