26/12/2025

«Մանդատ նե տակ դառագոյ»

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին ՔՊ վարչությունը նախօրեին «այո» է ասել․ նա ընդգրկվել է ՔՊ նախընտրական ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու։

«Հրապարակ» թերթը գրում է․ Երեկ մասնակցել է ՔՊ վարչության նիստին եւ հարցաքննվել վարչության կողմից։

Մեզ ասացին, որ 20 հոգանոց վարչությունից որեւէ մեկը հարց չի տվել Միքայելյանին, միայն Նիկոլ Փաշինյանն է հետաքրքրվել. եթե պետք լինի, կհրաժարվե՞ս մանդատից, հրամանատար:

Միքայելյանը պատասխանել է․ «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ»։ Որից հետո ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել Սասուն Միքայելյանի թեկնածությանը:

Հիշեցնենք, որ Միքայելյանն ընդգրկված էր նախորդ վարչության կազմում։