Որոշում ունեմ կայացրած: Մասնակցելու եմ Գյումրու քաղաքապետի ընտրություններին, իսկ կոնկրետ ձևաչափի հետ կապված մոտ օրերս հստակ հայտարարություն կանեմ, թե ինչ ձևաչափով կմասնակցեմ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
«Հերթական ընտրություններն են, նորմալ ընտրություններ է լինելու, գյումրեցիները որոշելու են իրենց քաղաքապետին, ես խնդիր չեմ տեսնում:
Բոլորի հետ բանակցություն կա, բացի իշխանությունից: Ոչ մի քաղաքական ուժ չի կարող ինձ ոչ առաջարկել, ոչ համոզել, ոչ պարտադրել. որոշումն իմն է»,-ասել է Գրիգորյանը:
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ով սերտ առնչություն ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, հայտարարել է, որ ևս մասնակցելու է առաջիկայում Գյումրիում սպասվող արտահերթ ընտրություններին:
Գյումրիում արտահերթ ընտրությունը նախատեսված է մարտի վերջին:






Բաց մի թողեք
Լեհաստանը բարձր տեղ է զբաղեցնում եվրոպացիների սիրելի ուղղությունների շարքում. Տեսանյութ, Լուսանկարներ
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում