Հունիսի 25-ին, ժամը 19:00 Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում Balmanukyan Dance Project-ի «Կոմիտասի երգերը․ Revival» նախագծի (Հայաստան/Ռուսաստան) ցուցադրությամբ կտրվի SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի երևանյան ներկայացումների մեկնարկը։
Բեմադրությունը՝ Նատալյա Կասպարովայի (Ռուսաստան)։ Այս նախագիծն իրականացվում է Կասպարովայի՝ տարիներ առաջ արված լեգենդար բեմադրությամբ, որն առաջադրվել էր «Ոսկե դիմակ» մրցանակի։
Հիշեցնենք, որ SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 24-29-ը։ Այն տեղի կունենա Երևանում և Աշտարակում։ 4-րդ SUMMEET-ին իրենց նախագծերն են ներկայացնում պարային ընկերություններ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։ Եվ, իհարկե, փառատոնի մարգարիտն է Armenian Showcase-ը՝ հայկական ցուցադրությունը, որն ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։![]()
SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։
Փառատոնի մեկնարկը տրվել է հունիսի 24-ին Աշտարակում՝ Դրամատիկական թատրոնի բեմում, ղազախական Samruk թատրոնի ամենաժամանակակից և արդիական ներկայացմամբ։ Այն կոչվում է Mutual Misunderstanding։ Պարուսույցներ ու կատարողներ՝ Տոմիրիս Մետիբաևա և Արտուր Գալիմուլլին։
Հունիսի 25-ի առավոտյան Երևանի պարարվեստի պետական քոլեջում կմեկնարկեն փառատոնային վարպետության դասերը՝ հայ պարողների համար։ Դրանք կշարունակվեն ամեն օր մինչև հունիսի 27-ը ներառյալ։ Հատկապես յուրահատուկ է հունիսի 27-ին կայանալիք Մարթա Գրեհեմի տեխնիկայի վարպետության դասը, որը բացառիկ է իր տեսակով։
Հունիսի 26-ին Թատերական ինստիտուտի բեմում կցուցադրեն «Ամեն ինչ կարգին է» պերֆորմանսը (Ռուսաստան)։ Պարուսույց՝ Կսենիա Բուրմիստրովա, կատարող՝ Լյուբով Պերովա։ Նույն օրը կներկայացվի նաև ղազախական Mutual Misunderstanding-ը, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի կունանա դասախոսություն հայկական պարարվեստում օձերի սիմվոլիզմի մասին։
Հունիսի 27-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կներեկայացվի PARlez francais նախագծի «VI» ներկայացումը (Ֆրանսիա/Հայաստան)։ Բեմադրությունը՝ Վալերիա Կասպարովայի և Ֆելիսիա Մոնոդի (Ֆրանսիա)։ Ներկայացումը Նախագիծն իրականացվել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանիսական ինստիտուտի աջակցությամբ։ Նույն օրը կներկայացվի նաև ֆրանսիական նախագծի «Իրերի տարօրինակ կարգը» բեմադրությունը։ Բեմադրիչ՝ Ֆելիցիա Մոնոդ։ Կանցկացվի նաև դասախոսություն ACTS ինստիտուտի և PARlez francais նախագծի մասին։
Փառատոնի մարգարիտն է Armenian Showcase-ը և Armenian Gala-ն։ Այս երկու կարևոր ծրագրերը SUMMEET- ի հիմքն են։ Այս անգամ ծրագրերը հնարավորություն կլինի դիտել հունիսի 28-ին երևանյան տարբեր բեմերում։ Բացի այդ, այդ օրը կկայանա կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հայկական բալետի 100-ամյակին։
Հունիսի 29-ին կկայանա փառատոնային կարևոր նախաձեռնություններից մեկը՝ փարիզյան ACTS պարային ակադեմիա ընդունվելու քասթինգը, որին կարող են մասնակցել հայ պարողները։ Կանցկացվի նաև «Մարմինը և շարժումը ընկղմվող իրականության նոր տարածքում» խորագրով դասախոսություն։ Իսկ Կինոյի տանը փառատոնի փակմանը՝ հունիսի 29-ին, հանրությունը կդիտի Cosmogony առցանց ներկայացումը (Շվեյցարիա)։ Բեմադրությունը՝ Ժիլ Ժոբենի։ Այն առանձնահատուկ է նրանով, որ ներկայացվելու է Ժնևում, իսկ մեզ մոտ ժամանակակից տեխնոլոգիաներով ցուցադրվելու է տեսաէկրանին՝ այլ իրականությունում։
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Open Look փառատոնի հիմնադիր Վադիմ Կասպարովը, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը և Balmanukyan Dance Project պարային ընկերությունը։
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։







Բաց մի թողեք
Էդուարդ Թոփչյան. «Հրաշալի աշխատանք է արվել «Պրիմավերա» հիմնադրամի կողմից՝ Ելենա Յակովլևայի գլխավորությամբ». Լուսանկարներ
Կինոարտադրության զարգացումը պետության առաջնահերթություններից է․ ներկայացվել են ոլորտում իրականացված ծրագրերը
Եվ դու՝ իմ սեր – And You My Love