Մայիսի 5-ին՝ ժամը 23:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ. Մ., ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևոր Ռ. Ս.-ին (ծնված 2003 թ.), ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։







Բաց մի թողեք
Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման․ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այցելել են անտեղ
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը․ Լուսանկար
«Բարսելոնան» 3։0 հաշվով հաղթել է «Օվյեդոյին». «Ռոման» ու «Միլանը» չպարզեցին հաղթողին. Լուսանկարներ