ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները անվանել է «վստահելի»։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների՝ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև «փակ թեմաներ չկան»։
Նա նշել է, որ «Ռուսաստանն ու Ադրբեջանը ինտենսիվ աշխատում են նոր՝ փոխշահավետ համատեղ նախագծեր գտնելու ուղղությամբ»։
Մեկնաբանելով ռուսական ՀՕՊ-ի կողմից խոցված AZAL-ի ինքնաթիռի սև արկղերի ուսումնասիրությունը՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ դրանք «տրամադրել են ոչ քիչ հետաքրքիր տեղեկություններ»։
«Մոսկվան և Բաքուն կարող են լուծել ցանկացած հարց, այդ թվում՝ AZAL-ի ինքնաթիռի ավիաաղետի համատեքստում։ Սա ընդգծում է հետաքննության ավարտին սպասելու անհրաժեշտությունը. սև արկղի տվյալները չեն հաստատում ներկայումս շրջանառվող տարբերակներից շատերը»,- ասել է Լավրովը:






Բաց մի թողեք
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»
Բաքուն բզբզում է, իբր «Հանուն Իսրայելի հետ մերձեցման Հայաստանը զոհաբերում է Իրանի շահերը»