Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ է այցելել Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը, ինչի մասին տեղեկանում ենք առաքելությունն X-ի միկրոբլոգից:
«Պատիվ է ԵՄ առաքելության գրասենյակում հյուրընկալել Հայաստանում Նիդեռլանդների դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ Վինթերին:
Նրան զեկուցվել է տեղում առաքելության գործունեության մասին: Նա հանդիպել է Նիդեռլանդների անձնակազմին և Խաչիկ գյուղի տարածքում միացել պարեկությանը: Ներկայում ԵՄ առաքելությունում աշխատում է 7 հոլանդացի փորձագետ»,- ասվում է հրապարակման մեջ:







Բաց մի թողեք
Լեհաստանը բարձր տեղ է զբաղեցնում եվրոպացիների սիրելի ուղղությունների շարքում. Տեսանյութ, Լուսանկարներ
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Ներքաղաքական առկա իրավիճակը Վրաստանին Եվրոպայից ավելի է հեռացնում