ՔՊ վարչության նախագահ է ընտրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ստացել է 1100 պատվիրակներից 758 ձայն։ ՔՊ վարչության վերջնական կազմն այսօր չհրապարկվեց։ Փաշինյանը նշեց, որ թեկնածուներն ունեն 24 ժամ բողոքարկման համար, որից հետո վերջնական արդյունքները կհրապարակվեն։
Նախնական կազմը հետեւյալն է` առաջին տասնհինգում են Նիկոլ Փաշինյանը, Գեւորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանը, Սուրեն Պապիկյանը, Հայկ Կոնջորյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Դավիթ Խուդաթյանը, Ալեն Սիմոնյանը, Ալխաս Ղազարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Գնել Սանոսյանը, ինչպես հայտնի է հինգն էլ պարտադիր կանայք պետք է լինեն, ըստ արդյունքների կանանց քվոտայով վարչության կազմ կանցնեն Հասմիկ Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը, Արուսյակ Մանավազյանը, Անահիտ Ավանեսյանը եւ Տաթեւ Գասպարյանը, վերջինի մասին գրել էինք, որ լինելու է այս վարչության «կինդեր սյուրպրիզը»:






Բաց մի թողեք
Մեր երկրին պետք է նոր՝ հինգերորդ ղեկավարի անուն․ Նարեկ Կարապետյան․ Տեսանյութ
Հիմա մեր առաջնագիծն անցնում է Ջերմուկով, այն էլ թշնամnւ կողմից օկnւպացված հատվածներով. Գեղամ Մանուկյան
Բաքուն թելադրում է, Երևանը չի հակադարձում․ դիվանագետը խոսում է շարունակվող կապիտուլյացիայի մասին