Միացյալ Նահանգները միջազգային այցելուներից կպահանջի վճարել առնվազն 250 դոլարի չափով նոր «վիզայի բարեխղճության վճար», որը կավելացվի վիզայի դիմումի գործող ծախսերին։
Գումարը կվերադարձվի վիզայի պայմանները չխախտելու դեպքում, գրել են ԶԼՄ-ները։
Այս գործընթացը կիրականացվի՝ համաձայն ԱՄՆ ներքին քաղաքականության մասին օրինագծի։ Սա կվերաբերի բոլոր այցելուներին, որոնք պետք է ձեռք բերեն ոչ ներգաղթային վիզաներ Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար:
Այս կարգավորումը ներառում է հանգստի և աշխատանքի նպատակով ճանապարհորդներին, միջազգային ուսանողներին և այլ ժամանակավոր այցելուների: 2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ն տրամադրել է գրեթե 11 միլիոն ոչ ներգաղթային վիզա:






Բաց մի թողեք
Դեկտեմբերի 26-ի աստղագուշակ․ Ձեր ինտուիցիան կօգնի ձեզ կողմնորոշվել անսովոր իրավիճակներում
Դեկտեմբերի 25-ի աստղագուշակ․ Դժվարություններից խուսափելն ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր …
Տեր Վրթանես Բաղալյանը դուրս է գրվել հիվանդանոցից և անակնկալ այց կատարել Մայր Աթոռ