Աֆղանստանի Նանգարհար և Խոստ նահանգներում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Պակիստանի ռազմաօդային ուժերի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ յոթը, հաղորդում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ հարվածները հասցվել են Նանգարհար նահանգի Շինվար շրջանի և Խոստ նահանգի Սպերա շրջանի բնակելի շենքերին։
Միևնույն ժամանակ, Արտաքին գործերի նախարարությունը և Պակիստանի զինված ուժերի միջգերատեսչական հասարակայնության հետ կապերի վարչությունը դեռևս չեն արձագանքել Reuters-ի՝ կատարվածի վերաբերյալ պարզաբանում տալու հարցմանը։
Գործակալության տվյալներով՝ վերջին տարիներին Պակիստանի և Աֆղանստանի միջև հարաբերությունները լարված են մնացել. Իսլամաբադը մեղադրում է Քաբուլին Իսլամական Հանրապետության տարածքում հարձակումներ իրականացնող ահաբեկչական խմբավորումների զինյալներին ապաստան տալու մեջ, մինչդեռ Աֆղանստանը հերքում է այդ մեղադրանքները։






Բաց մի թողեք
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»
Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է», ցանկանում են խախտել տարեսկզբին