Հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում դի կա։
ՀՀ ոստիկանները, փրկարարներն ու պարեկները Մուրացան փողոցի տներից մեկին հարակից հողամասի տնամերձ այգում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 43-ամյա Գեղամ Ա.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն կամ հոսանքահարում) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։






Բաց մի թողեք
Ավինյանը՝ տուժողներին փոխհատուցում չի տալիս, բայց 50 միլիոն դրամ է դուրս գրել պարգևատրման համար
Յուրաքանչյուր թոշակառուի թոշակը 50,000 դրամով ամսական կարելի է բարձրացնել
Իրականում էժան տոմսեր չկան, չեն եղել․ Լուսանկար