ՍԷյսմոլոգները Կուրիլյան կղզիների (Սախալինի շրջան) ծովում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղից։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալոկուրիլսկոյե գյուղից 53 կմ հարավ (Շիկոտան կղզի, ամենամեծը Կուրիլյան կղզիների Փոքր լեռնաշղթայում)՝ 14 կմ խորության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Սեյսմոլոգների տվյալներով՝ մինչև երեք բալ ուժգնությամբ ցնցումներ զգացել են Մալոկուրելսկի բնակիչները, իսկ մինչև երկու բալ ուժգնությամբ՝ Կունաշիր կղզու Յուժնո-Կուրիլսկի բնակիչները (Կուրիլյան կղզիներ):






Բաց մի թողեք
Արդյո՞ք Թրամփը ցանկանում է Գերմանիայի ոսկին. ԱՄՆ ձուլակտորների պաշարների անվտանգությունը
Թրամփը քննադատել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունն ու հաղորդավարին Էպշտեյնի կղզու հիշատակման պատճառով
Ակնթարթային հուժկու հարված կլինի Իրանին, լայնածավալ պատերազմ՝ դժվար թե