25/12/2025

ՊԵԿ նախագահի նախկին տեղակալը ձերբակալվել է Վարդան Հարությունյանի գործով․ Լուսանկար

Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին:

Կոմիտեից հաստատեցին տեղեկությունը.

«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ՊԵԿ ևս մեկ նախկին բարձրաստիճան պաշտոնյա: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»։

Մենք տեղեկացանք, որ Միրումյանը ձերբակալվել է դեռևս օգոստոս ամսին ձերբակալված, այժմ տնային կալանքի տակ գտնվող ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում:

ՊԵԿ նախագահի նախկին տեղակալը ձերբակալվել է Վարդան Հարությունյանի գործով