Լրիվ հասկանում եմ ՔՊ-ական խմբակի տվայտանքները` ոչ մեկը չի սիրում քննադատություն, բայց խելացի, գրագետ մարդիկ կարողանում են լսել իրենց ուղղված քննադատությունը և դրանից հետևություններ անել, այլ ոչ թե քննադատողի հասցեին շան պես հաչալ կամ կատվի պես մլավել, կամ էլ բերդ գցել…
Հրապարակ թերթը գրել է․ Այնպես որ ուժ գտեք ձեր մեջ լսելու.
Եթե ՔՊ-ական իշխանության տարիներին արձանագրված ձախողումների ու կորուստների անվերջանալի շղթայից գեթ մեկ փաստ լիներ իրական: Ասենք, միայն պատերազմի պարտությունն ու զոհերը, կամ միայն Արցախի հանձնումը, կամ միայն խոսքի համար մարդկանց կալանավորելը, կամ միայն Եկեղեցու և կաթողիկոսի դեմ արշավը, կամ միայն ԱՆԻՖ- ի խայտառակ վատնումները, կամ ՀԷՑ-ը խլելու պատմությունը, կամ Սև լճի ու Ջերմուկի հողերի գրավումը (ցանկը դուք շարունակեք)… թվարկվածից գեթ մեկ փաստ բավարար կլիներ, որ տվյալ իշխանությանը փոխելը լիներ արդար ու արդարացված:
Այս շարքից գեթ մեկ փաստ բավական կլիներ, որ ցանկացած քաղաքակիրթ երկրում իշխանությունը հրաժարական տար, ներողություն խնդրեր ու հեռանար…
Իսկ ի՞նչ է կատարվում մեզանում. սրանք ոչ միայն միտք չունեն հեռանալու, այլև ամեն ինչ անում են, որ մնան, պատրաստվում են բոլոր թույլատրելի ու անթույլատրելի քայլերը ձեռնարկել դրա համար և դեռ մեղադրում են բոլոր նրանց, ովքեր իրենց հեռացումն են ուզում:
Իսկ ի՞նչ ենք անում մենք` բոլոր նրանք, ովքեր վստահ են, որ սրանց հատկացված լիմիտը սպառվել է, վատնել են հանրային վստահության ռեսուրսը և պետք է հեռանան, քանզի իրենց մնալը հղի է աղետալի հետևանքներով մեր երկրի ու մեր ժողովրդի համար:
Ի՞նչ պետք է անենք մենք.
– աջակցենք ընդդիմադիր ուժերին, օգնենք, որ նրանք հավատան իրենց ուժերին, գրագետ գործեն, միավորվեն, գոնե մի քանի խոշոր միավոր կազմեն` մի կողմ դնելով ճղճիմ տարաձայնությունները, նոր շարժում սկսեն, փողոց դուրս գան, շփվեն մարդկանց հետ, պայքարեն քաղբանտարկյալների ազատության համար
– աջակցենք մեր կողքին ապրող շարքային մարդկանց, որ հավատան փոփոխություններին, թևաթափ չլինեն, ճիշտ կողմնորոշվեն ընդդիմադիրների դաշտում և ընտրությունների ժամանակ էլ իրենց ձայնը չտան իշխանական արբանյակներին ու ձայն փոշիացնողներին
– վերջապես` բոլորս պետք է պատրաստ լինենք իշխանությունը կորցնելու վախից ծայրահեղ քայլերի գնացող ՔՊ-ի ցնցումներին, տեռորին, հոգեբանական ճնշումներին, ուժի ցուցադրության և միջազգային աջակցության կեղծ տեսարաններին…
ՀԳ. Նկարում 2022 թ. հոկտեմբերի 30-ի հանրահավաքն է Ստեփանակերտում: Էս բոլոր մարդկանց ու կորսված դրախտավայր երկրի մեղքը կրող իշխանությունը պետք է հեռանա:







Բաց մի թողեք
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել
Երկաթգիծ վերականգնելը Փաշինյանի հունարի բանը չէ