ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովը Ռուսաստանի առաջնորդին տվեց «այն, ինչ նա ուզում էր»:
Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ABC News-ի գլխավոր միջազգային թղթակից Մարթա Ռադացին տված հարցազրույցում, որը կիրակի օրը հեռարձակվել է ABC News-ի «Այս շաբաթ» հաղորդմամբ։
Հարցազրույցը ձայնագրվել է Ռուսաստանի կողմից Մուկաչևոյի ամերիկյան Flextronics գործարանի ռմբակոծության ֆոնին։ «Ափսոս, որ Ուկրաինան այնտեղ չէր, քանի որ կարծում եմ, որ նախագահ Թրամփը Պուտինին տվեց այն, ինչ նա ուզում էր», – ասել է Զելենսկին։
«Նա իսկապես ուզում էր հանդիպել նախագահ Թրամփի, Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Եվ կարծում եմ, որ Պուտինը ստացավ դա։ Եվ դա ափսոս է: Պուտինը չի ուզում հանդիպել ինձ հետ, բայց նա իսկապես ուզում է հանդիպել Միացյալ Նահանգների նախագահի հետ, բոլորին ցույց տալ իր ներկայության տեսանյութն ու լուսանկարները», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Խոսելով ռուս գործընկերոջ հետ հնարավոր հանդիպման մասին՝ Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի նախագահը առաջարկել է հանդիպման պայմաններ, որոնք նա չի կարող ընդունել, և որ Պուտինը «խաղեր է խաղում Միացյալ Նահանգների հետ»։ «Նա ասաց, որ կհանդիպի, եթե գնաք Մոսկվա», – ասել է Ռադացը Զելենսկիին։
«Նա կարող է գալ Կիև», – պատասխանել է Ուկրաինայի նախագահը և հավելել. «Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրը ամեն օր ենթարկվում է հրետակոծության և հարձակման»։ Ուկրաինան պատրաստ է երկկողմ կամ եռակողմ հանդիպման։ Սակայն դրանք չեն կարող տեղի ունենալ Ռուսաստանի տարածքում, ասել է Ուկրաինայի նախագահը։ Հարցին, թե արդյոք կորսվել է ռուսական կողմի հետ երկկողմ հանդիպման հնարավորությունը, Զելենսկին պատասխանել է, որ բանակցությունները դեռևս հնարավոր են։
Լրագրողի հետ զրույցում Զելենսկին նշել է, որ, իր կարծիքով, պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ է ավելի շատ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ամերիկացի և եվրոպացի դաշնակիցների կողմից. «Մենք բոլորս հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ է լրացուցիչ ճնշում Պուտինի վրա։ Մեզ անհրաժեշտ է ճնշում Միացյալ Նահանգներից…»։






Բաց մի թողեք
Բաքուն թելադրում է, Երևանը չի հակադարձում․ դիվանագետը խոսում է շարունակվող կապիտուլյացիայի մասին
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»