Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է։
Երկու ամիս առաջ՝ հոկտեմբերի սկզբներին, Բաբայանը հայտարարել էր, որ քաղաքական համագործակցություն է սկսում Արթուր Վանեցյանի հետ, որը կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու` 26 թվականի ընտրությունների ժամանակ: Ասել էր նաեւ, որ Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում աջակցելու են «Հայրենիք» կուսակցության թեկնածուին` Խաչիկ Մանուկյանին: «Հայրենիքը» դրանից հետո հայտարարեց, որ խոսք է գնում միայն Վաղարշապատի ընտրությունների շրջանակներում համագործակցության մասին:
Մեզ պատմեցին, որ Էջմիածնի ընտրություններից հետո համագործակցությունը դադարեցվել է, քանի որ Արթուր Վանեցյանի թիմում հասկացել են, որ Սամվել Բաբայանը, մեղմ ասած, չափազանցրել է իր հնարավորությունները, թե Վաղարշապատի գյուղական համայնքներում մեծ ռեսուրսներ ունի եւ կարող է եղանակ փոխել ընտրություններում` ձայներ բերել «Հայրենիքին»:
Իսկ երբ «Հայրենիք» կուսակցության թեկնածուն` որդեկորույս բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ստացավ ընդամենը 1193 ձայն` 3.8 %, հասկացան, որ կամանդույուշչին ձայներ չունի։






Բաց մի թողեք
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել
Երկաթգիծ վերականգնելը Փաշինյանի հունարի բանը չէ
Ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցանք այս տարի