Խաչիկի ու Արարատի պատարագներում թեմերի առաջնորդների մասնակցությունն ի ցույց է դնում խորն արմատներ ունեցող ֆեոդալական-կլանային-ռեգիոնալ մտածողության առկայությունը մեր երկրում ու հասարակությունում։
Այդ տարածաշրջանների ֆեոդալ-կլան-«իշխանական» ընտանիքները, հանձինս մարզպետի (Ջերմուկի Արսենյանի) ու (Վազգեն-Արամ) Սարգսյանների ընտանիքների ապահովել են տեղական եկեղեցական ղեկավարության ներկայությունը։
Սա դասական այն դեպքն է երբ եկեղեցական կամ պետական ինստիտուտներն ու դրանց արժեքային համակարգերը ստորադասվում են մենք-քեզ-դու-մեզ տրամաբանությանը։
Սրա մասին գիտեինք նորություն չունի, բայց ֆիկսենք երկու բան.
Ա) «քրեաօլիգարխիկ համակարգ քանդող» իշխանությունները հաճույքով օգտվում են այդ տրամաբանությունից թե՛ եկեղեցու թուլացման, թե՛ նույն Վաղարաշապատի ընտրությունների ժամանակ (սրա մասին շատերն են գրել, նույնիսկ հատուկ հանձարարություններով գործիչ Էդմոն Մարուքյանը)։
Բ) այս կլանային (կուզեք՝ ԽԾԲ) մտածողությունը չկոտրելու դեպքում մենք կշարունակենք լինել նույն վիճակում ու ո՛չ նորմալ իշխանություն կունենանք, ո՛չ նորմալ իշխանության համար պայքարող ընդդիմություն։
Հ.Գ. – Ի դեպ նույն Վայոց Ձորի թեմի առաջնորդի տնտեսական գործունեության մասին օդում կախված լեգենդները՝ օբյեկտ Նորավանքի տարածքում, Ջրաշխարհ Արենիի քարանձավի հարեւանությամբ եւ այլն, մեկ անգամ եւս հիմնավորում են, որ նշածս համակարգն աշխատում է լավագույնը մեր տարածաշրջանում։
Սարհատ Պետրոսյանի էջից







Բաց մի թողեք
Հայ առաքելական եկեղեցին ու քաղաքականությունը
Եկեղեցին պաշտպանելու համար ստեղծվել է Միջնաբերդ հարթակ, միացե՛ք․ Արա Զոհրաբյան
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով