Իջեւանից մեզ հայտնեցին, որ փետրվարի 1-ին ավագ դպրոցի շենքում «Կենսաբանություն» առարկայի միասնական քննությունը խախտումներով է անցել։ Քննության որոշ մասնակիցների օգնել են, ինչը դժգոհություն է առաջացրել քննվողների շրջանում։
Հրապարակ թերթը գրել է․ Արդյունքում ոմանք այդ քննությունից անհամաչափ բարձր գնահատականներ են ստացել: Մեզ հայտնեցին, որ քննության ընթացքին հետեւող պաշտոնյաներից մեկը, շրջելով քննասենյակում, «նկատել է», որ սեղաններից մեկը թեքված է` հավասարակշիռ դիրքում չէ, եւ այն ուղղելու համար` սեղանի ոտքերից մեկի տակ ծալած թուղթ է տեղադրել:
Քիչ անց այդ սեղանի մոտ նստած քննության մասնակիցը սեղանի ոտքի տակից հանել է ծալված թուղթը եւ դրանից արտագրել հարցերի պատասխանները, ինչը նկատել են մյուս աշակերտները։
Իջեւանից հայտնեցին, որ քննության մասնակից աշակերտները նամակ-բողոք են գրել ԿԳՄՍ նախարարություն: Մեզ չհաջողվեց կապվել ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի հետ, որպեսզի բողոքի հետագա ընթացքի մասին պարզաբանում ստանայինք:






Բաց մի թողեք
Արփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել. ՆԳՆ-ն գործի է անցնում
Վահրամ Դումանյանը՝ 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում․ Լուսանկար
ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է նաեւ «Ապարան գրուպ»-ի տնօրենին. Լուսանկար