26/12/2025

Սպիտակի ՔՊ-ական քաղաքապետը նարդու առաջնություն է կազմակերպել, ինքն իրեն մրցանակ տվել ու հայտնվել քրեական գործում

Սպիտակի ՔՊ-ական ղեկավար Քաջայր Նիկողոսյանը իր անվան նարդու առաջնություն է կազմակերպել, մասնակցել դրան եւ զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։

Ավելի համայնքապետարանի էջում մրցույթի մասին հայտարարություն էր տարածել, ապա` տեղեկացրել հաղթողների մասին, որոնք ստացել են դրամական պարգեւ.

«….Մրցաշարի կազմակերպումն ու բարձր մակարդակով անցկացումը հնարավոր դարձան համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնության և աջակցության շնորհիվ։

Առաջնության ընդհանուր արդյունքներ
1-ին հորիզոնական– Խաչիկյան Արման,
2-րդ հորիզոնական– Օհանյան Հովհաննես,
3-րդ հորիզոնական– Նիկողոսյան Քաջայր,
4-րդ հորիզոնական– Մխիթարյան Մխիթար,
5-րդ հորիզոնական– Կարապետյան Վլադիմիր,

Շնորհավորում ենք մրցանակակիրներին՝ ցուցաբերած վարպետության և հետաքրքիր խաղի համար։

Հատուկ մրցանակ շնորհվեց Ստյոպա Մարկոսյանին՝ «Ամենատարեց մասնակից» անվանակարգում։

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցություն, ազնիվ պայքար և գեղեցիկ խաղ ապահովելու համար։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրեն Աննա Աջամյանին՝ ինչպես մշտապես ցուցաբերած աջակցության, պատրաստակամ համագործակցության և նվիրումով կատարած աշխատանքի համար։

Այս միջոցառումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հնագույն մարզաձևերը շարունակում են միավորել մարդկանց՝ ստեղծելով առողջ և ակտիվ միջավայր»։

Ք. Նիկողոսյանը 3֊րդ հորիզոնականը զբաղեցնելու համար ստացել է 90 հազար դրամ, 2֊րդ տեղը զբաղեցնողը` 110, 1֊ին տեղը զբաղեցնողը` 130 հազար դրամ։

Ի դեպ, ՔՊ֊ական ղեկավարը վերջերս հայտնվել էր քրեական սկանդալում, ըստ տեղեկությունների նա` քաղաքացիներից մեկին ծեծել եւ հայհոյել է։

Սպիտակի ՔՊ-ական քաղաքապետը իր անվամբ մրցույթ է կազմակերպել, մասնակցել դրան եւ ստացել 90 հազար դրամ