ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմադիր շրջանակներից հնչող այն հայտարարություններին, թե հնարավոր է կրկին դուրս գան փողոց:
«Շրջիկ կրկեսի նման մարզերով թափառող ընդդիմադիրները, բռնի տեղահանված արցախցիների հույզերի վրա խաղալով, համոզում են, որ պետք է դուրս գալ փողոցային պայքարի։
Ղարաբաղում հեղաշրջում արեցին՝ իբրև Ղարաբաղ էին փրկում, արդյունքում ունեցանք հայաթափված Ղարաբաղ, 100 հազարից ավելի բռնի տեղահանված։
Հիմա փորձ է արվում բռնի տեղահանված ղարաբաղցիների միջոցով հեղաշրջում անել Հայաստանում՝ վերջնանպատակը Մեղրին է ու Սյունիքով միջանցք տալը»,- գրել է նա:






Բաց մի թողեք
Հանգամանալից կանդրադառնամ այս կրկեսին․ Դիանա Գասպարյանն իր հանդեպ հարուցված քրեական գործի մասին
Շողակաթ հեռուստաընկերությունը փակում են քաղաքական նպատակներով
Ինչու է պետք համախմվել Վեհափառ Հայրապետի շուրջ