28/12/2025

Տիգրան Ավինյանի գործավարը ստանում է 357 000 դրամ, ավելին՝ քան բուհի պրոֆեսորը. Սանդղակ

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ստանում է 1 320 000 դրամ աշխատավարձ, նրա առաջին տեղակալը՝ 1 020 000 դրամ աշխատավարձ, 4 տեղակալներից յուրաքանչյուրը՝ 952 000 դրամ, 7 խորհրդականներից յուրաքանչյուրը՝ 629 000-ական դրամ, 4 օգնականները՝ 544 000-ական դրամ:

Փաստորեն, օգնականները ստանում են համարյա այնքան աշխատավարձ, որքան Երեւան քաղաքապետը՝ հեղափոխությունից առաջ:

Ամենախոսունը, սակայն, քաղաքապետարանի գործավարների աշխատավարձերն են, դրանք 2 եւ ավելի անգամ ավելի են, քան, դիցուք, ԵՊՀ կամ մանկավարժական համալսսարանի պրոֆեսորների աշխատավարձերը:

Մասնավորապես ներկայումս Տիգրան Ավինյանի գործավարը ստանում է 357 000 դրամ աշխատավարձ, քաղաքապետի տեղակալի գործավարը՝ 261 800 դրամ: Ընդ որում՝ Տիգրան Ավինյանն ունի 2 գործավար, իսկ նրա բոլոր տեղակալների գործավարների թիվը 5 է: