Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռում պատարագի մասնակցելու մասին ՔՊ-ից երեկ վստահեցրին, որ իրենց պաշտոնապես չեն հայտնել այդ մասին։ Փաշինյանի խոսնակը հայտարարեց, որ առաջիկա պատարագի եկեղեցին դեռ հայտնի չէ:
«Հրապարակ» թերթը գրում է․ Ըստ լուրերի՝ Փաշինյանը որոշել է ամեն գնով լուծել եկեղեցու եւ Վեհափառի հարցերը, տիրադավ եպիսկոպոսների, իր խաժամուժի հետ մտնել մայր տաճար, իսկ մինչ այդ ուժայինների միջոցով եկեղեցին «մաքրազարդել» հոգեւորականներից, եթե պետք է` Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել, որ նա ծնկի գա։ Որոշել է ամեն գնով մինչեւ ընտրությունները լուծել հարցը:
Բացի նրանից, որ արտաքին ուժերն են պահանջում, նա նաեւ կարծում է, որ եթե հաջողվի իրագործել իր պլանը, ապա հանրային ապատիան կաճի, եւ այլեւս մեծ ջանքեր չեն պահանջվի ընտրություններում հաղթելու համար։
Շարքային քաղաքացին կսկսի ատել ոչ միայն եկեղեցին ծնկի բերած Փաշինյանին, այլեւ անկարող ընդդիմությանը, որն ի զորու չեղավ կանխել այդ ամենը։ Նախորդ շաբաթ նա ստուգողական թեստ էր իրականացնում 10 տիրադավների միջոցով, որ հասկանա ընդդիմության, վեհարանը պաշտպանողների ռեսուրսը, թե քանի հոգի է իր դեմ կանգնելու, եւ ինչ քանակի զորք է պետք ներգրավել՝ վեհարանը գրավելու համար։






Բաց մի թողեք
«Ես չեմ պատրաստվում Ալիեւի տնային աշխատանքը կատարել, ովքեր մասնակցում են, նրանցից հարցրեք»
Ինչքան հնարավոր է վարկաբեկում է, ստորացնում
Նրանք հազար ու մի անշնորհքություն կարող են անել Մայր Աթոռում, իմ երեւակայությունը չի բավականացնում՝ պատկերացնելու համար