Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ARD-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը պատրաստ չէ հրաժարվել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից և հետագայում դրանք կվերադարձնի։
«Իհարկե, մենք ամեն ինչ ետ կբերենք։ Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը կվերականգնվի. եթե ոչ այսօր, ապա՝ վաղը»,- ասել է նա։
Դիմելով ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Փիթ Հեգսեթին, ով կասկած էր հայտնել այդ հարցում, Զելենսկին նշել է.
«Պաշտպանության նախարարը պետք է ավելի խորանա մանրամասների մեջ։ Կարծում եմ՝ սրա համար նրան ժամանակ է պետք»։
Բայց խնդիրն այն է, որ ըստ նրա խոսքերի, ԱՄՆ-ն այժմ ասում է բաներ, որոնք «շատ հաճելի» են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Կարծում եմ՝ դա է խնդրի առանցքը:
Որովհետև նրանք ցանկանում են հաճոյանալ նրան: Գիտե՞ք ինչու։ Հանդիպելու և արագ հաջողության հասնելու համար»:






Բաց մի թողեք
Բաքուն թելադրում է, Երևանը չի հակադարձում․ դիվանագետը խոսում է շարունակվող կապիտուլյացիայի մասին
Գողականներն ազատության մեջ են, իշխանությունն՝ անզոր
Բաքվի դատարանում ավարտվել է ապօրինաբար պահվող հայերի «դատաքննությունը»