Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 31-ին՝ ժամը 22:30-ին, գույքը ոչնչացնելու կամ վնասելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ պարզվել է՝ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փորձել է հրկիզել տնակը, ինչը քույրը կանխել է:
Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 42-ամյա քույրը խոհանոցային դանակով հարվածել է եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածք:
44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր:
Դեպքի հանգամանքները պարզվում են:






Բաց մի թողեք
Մալաթիա Սեբաստիա թաղապետարանում ձերբակալություններ են
Բացահայտվել է նոր զանգերի կենտրոն, առգրավվել է 80 000 դոլար․ Լուսանկար
Արտառոց դեպք Երևանում․ Իջևանի հիվանդանոց դիմած երիտասարդը հայտնել է, որ իր նկատմամբ Երևանում պարեկը բռնություն է կատարել