«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ բարձրագույն ուսումնական հաստատության առանձին տարատեսակ է սահմանվել հետազոտական համալսարանը, որը, բուհական կրթությանը զուգահեռ, ապահովելու է հետազոտական մեծ բաղադրիչ:
Համաձայն օրենքի՝ վերասահմանվել են նաեւ բուհերի գործառույթները, հաշվետվողականության, որոշումների կայացման թափանցիկության պահանջները, ինչպես նաեւ՝ ֆինանսական ինքնավարության սահմաններն ու դրա երաշխիքները: Նախատեսվում է բուհի առանձին կարգավիճակի սահմանում նաեւ ոչ առեւտրային բնույթի պահանջի ներդրմամբ:
«Օրենքով ուշադրություն է դարձվում լիցենզավորմանն ու հավատարմագրմանը՝ որպես բարձրագույն կրթության ոլորտում որակյալ ծառայության մատուցումը երաշխավորող պետական գործիքներ:
Ներմուծվել է լիցենզավորման նոր տեսակ՝ բուհի լիցենզավորում, որը հանդիսանում է բուհական գործունեություն իրականացնող մուտքային լիցենզիա, որով կսահմանվեն բուհին ներկայացվող հիմնական պահանջները՝ սկսած շենքային, գույքային պահանջներից մինչեւ ակադեմիական կազմի պահանջներ:
Կարեւորելով բարձրագույն կրթության ոչ միայն դասավանդման եւ ֆորմալ բաղադրիչը, այլեւ ուսանողի ամբողջական փորձառությունը բուհական համակարգում՝ բուհական կրթության իրավունքի համար անհրաժեշտ կլինի ներկայացնել ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան ներգրավելու առնվազն 4 հազար ուսանողների, ինչով կլուծվի փոքր եւ ոչ կենսունակ բուհերի խնդիրը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:






Բաց մի թողեք
Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի
Մասիս համայնքի մանկապարտեզները գործելու են անվճար
Դպրոցից վաղաժամ հեռանալը ԵՄ որոշ երկրներում աճող խնդիր է. ԵՄ զարգացման համար մի երևույթ, որը չպետք է թերագնահատել