26/12/2025

Մենք կորոշենք՝ որն է բանակցությունների անցկացման ամենահարմար ձևաչափը․ Ելիսեյան պալատ

Ելիսեյան պալատը առաջիկա օրերին կդիտարկի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների կազմակերպման հնարավորությունը։

Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին։

«Այն, որ Կրեմլում հավանություն են տվել այդ քայլին, դրական է։ Առաջիկա օրերին մենք կորոշենք, թե որն է բանակցությունների անցկացման ամենահարմար ձևաչափը»,- Ելիսեյան պալատի ներկայացուցչի խոսքերը փոխանցել է գործակալությունը։

Ավելի վաղ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել էր, որ եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։