Փետրվարի 24-ին՝ ժամը 17։25-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցի 8/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
ՀՀ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ատրճանակից կրակված 2 պարկուճ, արնանման հետքեր, որը հասել է մոտ 100 մ նաև էլիտար բարձրահարկ շենքի ավտոկայանատեղի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Ղ․-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված վիճակում։
Բաց մի թողեք
Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է
Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան»․ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ և թմրամիջոցներ․ Լուսանկար
8,6 տարի՝ Մամիկոն Ասլանյանի համար