Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել.
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։
Նա նշել է, որ «Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որում արտացոլված են նրա տարածքային պահանջները Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ» այլապես նման պետության հետ խաղաղությունն անհնար կլինի։ Նրա խոսքով, Ադրբեջանը և Թուրքիան ուշադիր հետևում են այս գործընթացին։
Բաց մի թողեք
Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր. Լուսանկար
Պարզվում է, ռուբլու վերջին արժևորման մեջ սենտիմենտը բավականին կարևոր դեր ունի
17-ամյա տղա է մաhացած տեղափոխվել հիվանդանոց․ Լուսանկար