«Վեոլիա ջուր» ընկերությունը դատական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության՝ գումարի բռնագանձման պահանջով։
«Հրապարակ» թերթը գրում է. Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումում նշված է, որ մատուցված ծառայության դիմաց կրոնական կազմակերպությունը «Վեոլիա ջրին» պարտք է 65 հազար 883 դրամ, որը չի վճարել, եւ ընկերությունը դատական կարգով է փորձել ստանալ: Սակայն այնուհետեւ «Վեոլիան» դիմել է դատարան՝ նշելով, որ պարտավորությունն արդեն կատարված է, եւ խնդրել է կարճել գործը»:
Բաց մի թողեք
«Հիմա իր գերեզմանին էլ եմ կարոտ մնացել». լեյտենանտ Հովհաննես Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Մատաղիսում. Լուսանկարներ
Եթե ֆորսմաժոր չլինի, ապա շուտով կմտնենք նախընտրական քարոզչության փուլ
ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ