«Չնայած ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը դեռ պատգամավոր է, քանի որ, ըստ ԱԺ կանոնակարգի, մանդատը վայր դնելու դիմումից 1 շաբաթ անց պետք է կրկնի հրաժարականը, սակայն երեկ ԱԺ-ում նա արդեն նախարարական «կայֆերի» մեջ էր։
«Հրապարակ» թերթը գրում է. Հիշեցնենք, որ Փաշինյանը որոշել է Վահան Քերոբյանի փոխարեն Պապոյանին նշանակել էկոնոմիկայի նախարար։ Նախագիծ զեկուցելու նպատակով ԱԺ եկած էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը երեկ, բառի բուն իմաստով, վազում էր ապագա շեֆի՝ Պապոյանի ետեւից, կրնկակոխ ուղեկցելով նրան։
Ի դեպ, ՔՊ-ականները վստահեցնում են, որ Պապոյանի սրտով չէ գործադիր տեղափոխվելը, նա մտավախություն ունի, որ դա իր համար լավ ավարտ չի ունենալու` պատգամավորի կարգավիճակն ավելի ապահով է, սակայն կադրերի սղության պատճառով Փաշինյանի որոշումը չի քննարկվում, եւ նա զրկված է առաջարկից հրաժարվելու իրավունքից։
Պապոյանից հետո պատգամավոր դառնալու հերթը, ըստ ՔՊ ցուցակի, Դավիթ Կարապետյանինն է, ով 2018-ի դեպքերից հետո նշանակվեց Մալաթա-Սեբաստիայի վարչական ղեկավար։ Նաեւ աշխատել է ՊՎԾ-ում` որպես ծառայության ղեկավարի խորհրդական։ Նա ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմ ընկերն է»:
Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանի հեռախոսը Հակակոռուպցիոնի քննիչները առգրավել են
Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները. mediahub.am
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է