«Հայ պատգամավորների մի խումբ կմեկնի Գերմանիա աշխատանքային այցով: Դատելով սակայն նրանց կազմից՝ այդ այցը կրելու է զուտ տուրիստական բնույթ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխատանքային այցով 2024 թվականի մարտի 9-14-ը Համբուրգ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, անդամներ Հայկ Կոնջորյանը, Միքայել Թումասյանը, Շիրակ Թորոսյանը, Լիլիթ Կիրակոսյանը և «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ից՝ Թադեւոս Ավետիսյանը: Հասկանալի է, որ այցի բովանդակային ծանրությունն ընկնելու է Վ. Վարդանյանի և Թադևոս Ավետիսյանի վրա:
Մյուսները ֆոն են ապահովելու, բայց նրանց բոլոր ճամփորդական ծախսերն արվում են ՀՀ պետբյուջեի հաշվին: Այսինքն՝ ՔՊ պատգամավորները հայ հարկատուների հաշվին աշխարհ են տեսնում, և նրանցից շատերը առաջին անգամ ինքնաթիռ են նստել պատգամավոր դառնալուց հետո»:






Բաց մի թողեք
Դիլիջանի ՔՊ-ական արու քաղաքապետը ծիծաղելի գներով հողեր է օտարում. Լուսանկար
Կամաց – կամաց ճշմարտությունը խոստովանում է
Քանդելու ձևը գտել է