ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿՀ բաժնի պետը, վերազանցելով իր լիազորությունները, հանձն է առել կատարել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ հանդիսացող դատապարտյալի անօրինական խնդրանքը։
Հաշվի առնելով վերջինիս թույլ տված խախտման ծանրության աստիճանը՝ Քրեակատարողական ծառայության պետը նրա նկատմամբ կիրառել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը։
Միաժամանակ նույն ծառայողական քննությամբ պարզվել են ևս երեք ծառայողի կողմից առանց հարգելի պատճառների ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքները, և նրանց նկատմամբ կիրառվել է «Նախազգուշացում» կարգապահական տույժը։
«Քրեակատարողական ծառայությունը հետամուտ է լինելու ծառայողների կողմից օրինախախտ գործողությունների կանխմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Բաց մի թողեք
«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող
Սրբազան Պայքարի աջակիցները նոր պաստառներ են փակցրել Երևանի փողոցներում». Լուսանկարներ
Քոչարյանը դատի է տվել Սիմոնյանին