Ֆինանսների նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը համատեղ մշակմամբ հանրային քննարկման են ներկայացրել նախագիծ, որով առաջարկում են լրացումներ կատարել «Պետական գաղտնիքի մասին» օրենքում:
Փաստ» օրաթերթը գրում է. Նշվում է, որ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առանց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանցից պետական գաղտնիք պարունակող գնումներ իրականացնելու հնարավորություն ընձեռող կառուցակարգեր նախատեսելու անհրաժեշտությամբ:
«Պետական գաղտնիքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ունենան թույլտվություն, որը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գրավոր համաձայնությամբ, լիազոր մարմնի կողմից նրանց նկատմամբ ստուգողական միջոցառումներ (այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ) անցկացնելու և այդ միջոցառումների դրական արդյունքների հիման վրա համապատասխան մարմինների կողմից նրանց հետ պարտավորագիր կնքելու միջոցով:
Նշված գործընթացն օտարերկրյա քաղաքացիների պարագայում, որպես կանոն, տևական ժամանակ է պահանջում, ինչն հաճախ ավելի է բարդանում՝ պայմանավորված տվյալ օտարերկրյա պետության օրենսդրության առանձնահատկություններով։ Արդյունքում օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձից հնարավոր չի լինում իրականացնել պետության կարիքների համար գնումների կատարում, ինչը հղի է բազմաթիվ բացասական հետևանքներով։ Նշվում է, սակայն, որ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը վերապահել օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանցից պետության կարիքների բավարարման նպատակով պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքերը և պայմանները սահմանելու լիազորություն: Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում, ինչպես նաև չի նախատեսվում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար