ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Reuters-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Այս մասին Reuters-ին ասել է Վահան Կոստանյանը՝ Անթալիայում:
«Սա քաղաքական կամքի և առաջնորդության հարց է։ Հայկական կողմն ունի դա, և մենք բազմիցս ցույց ենք տվել մեր քաղաքական կամքը։ Եթե ադրբեջանական կողմն իսկապես շահագրգռված է խաղաղության հաստատմամբ, մենք պարզապես պետք է կարողանանք առաջնորդների համաձայնեցրած այդ սկզբունքները փոխադրել թղթի վրա և ստորագրել»,- ասել է Կոստանյանը:
Երևանն, ըստ ՀՀ փոխարտգործնախարարի, ցանկանում է հասնել հարաբերությունների լիակատար կարգավորման նաև Անկարայի հետ՝ սահմանի բացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ, որը երկրները չեն ունեցել 30 տարի:
Բաց մի թողեք
«Բանտային օրագիր». I’m back
Այսպես պատասխանեցի քաղաքացու նամակին
Կալանավորների զբոսանքը․ վարչապետը մի դրվագ է հրապարակել իր բանտային օրագրից