27/07/2024

Հոկտեմբերի 27-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը․ Գագիկ Ջհանգիրյան

«Հոկտեմբերի 27»-ի իրական մեղավորները նստած են, բայց ոչ բոլորը, հիմա նախաքննությունը վերսկսվել է, եկեք համբերենք»։

Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Հոկտեմբերի 27-ի» իրական մեղավորները պատժվա՞ծ են:

«Հիմա, կարծում եմ, մեր բոլոր պետական, օպերատիվ, հետախուզական, քննչական, դատախազական մարմինները շահագրգիռ են այդ հանցագործությունը մինչև վերջ բացահայտելու համար։ Հուսանք՝ ամեն ինչ կպարզվի»,- նկատեց նա:

Հարցին՝ այլ երկրի հետք տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, վերջինս նկատեց. «Դուք ինձ մի հարցաքննեք, հիմա նախաքննությունը շարունակվում է, հուսանք, որ ամեն ինչ կպարզվի»:

Հարցին՝ իրեն հրավիրե՞լ են այդ գործով որպես վկա, կամ մասնակցե՞լ է որևէ քննչական գործողության, նա արձագանքեց. «Ես իրավունք չունեի որեւէ քննչական գործողության մասնակցելու: Դատախազը քրեական դատավարության օրենսգրքով, որը ժամանակին հսկողություն է իրականացրել այդ գործի նախաքննության նկատմամբ, իրավունք չունի որպես վկա հարցաքննվի»:

«Այո պարտվել ենք, եթե քո պաշտպանության բանակը պարտվել է, հայկական Զինուժն էլ հետը, այդտեղ ինչ-որ բաներ պիտի փոխվի, չէր կարող չոխվել»:

Նրա խոսքով՝ միջազգային իրավական տեսանկյունից Արցախը երբեք որևէ միջազգային կառույց, ՄԱԿ-ի որևէ բանաձև, չի ճանաչել անկախ. «Նրանք ասել են, որ ինքնորոշման իրավունքը գերակա է տարածքային ամբողջականության նկատմամբ»:

Ջհանգիրյանը շնորհավորելով սպարապետի ծննդյան օրը նշեց. «Այսօ Վազգեն Սարգսյանի՝ սպարապետի ծննդյան օրն է, ես ուզում եմ մեր ողջ ժողովրդին շնորհավորել, որ մենք ունեցել ենք այսպիսի ռազմական գործիչ, նաև քաղաքական գործիչ, որը 1141 թվականից հետո առաջին անգամ հայկական տարածքներ է կարողացել միավորել, կամավորականների բանակ ստեղծել և ուզում եմ, որ Վազգենի արած գործը նոր սերունդը, երիտասարդները կարողանան շարունակել: Կյանքում ոչ միի բան վերջնական չի, մենք էլ 30 տարի տիրապետում էինք այդ ազատագրված տարածքներին և մտածում, որ այդպես էլ լինելու է: Կյանքը փոխվում է, իրավիճակները փոխվում են, միջազգային հարաբերույթւոնները փոխվում են, հուսանք, որ կունենանք ուժեղ կազմակերպված բանակ՝ զինված ժամանակակաից զենքով և հարմար պահի մենք կկարողանանք վերադարձնել մեր հայկակն տարածքները»:

Ինչո՞ւ ենք պարտվել պատերազմը․ այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ԲԴԽ նախկին նխագահ Գագիկ Ջհանգիրյանը:

Վերջինս ընդգծեց՝ երբ պատերազմում պարտվում են, շատ բաներ հետո այլ կերպ է լուծվում։ «Մենք էլ հաղթող կողմ ենք եղել 30 տարի, պետք է հիշեք, թե հակառակորդը մեզ հետ ոնց էր շփվում ու ով էր թելադրում իրավիճակը: Հաղթող կողմը թելադրում է: Ինչո՞ւ ենք պարտվել, որովհետև մենք 30 տարի մենք մեր բանակի վրա համապատասխան ներդրումներ չարեցինք, չզինեցինք ժամանակակից զենքով, տեխնիկայով, ՀՕՊ միջոցները հին էին, անօդաչուների վրա ուշադրություն չդարձրեցինք: Մեզ թվում էր, թե մեզ ինչ-որ մեկը պետք է պաշտպանի և Ադրբեջանը մեզ պատերազմ չի հայտարարի:

Պարզվեց, որ այդ բոլոր երաշխիքները, որ կային, սուտ էին: Եվ մեր բանակի՝ Կովկասում ամենաուժեղ բանակ լինելու մասին գնահատականները, որոնք ճիշտ էին մինչև 1994-1997 թվականները, հետագայում երկրի ղեկավարությունը այդ բանակի վրա համապատասխան ուշադրություն չի դարձրել, բանակը ժամանակակից զենքով, տեխնիկայով չի զինել: Միայն զենքը չի, մեր մարտավարությունը հին է եղել, սովետական, ռուսական բանակի մարտավարություն: Այդ մարտավարությամբ ռուսական բանակը Ուկրաինայում պարտվեց, հիմա նոր անցել են արևմտյան ստանդարտներին, փոքր խմբերով են գրոհում, այլ ձևով են կազմակերպում հարձակումն ու պաշտպանությունը»,-ասաց նա:

Հարցին, թե այդ դեպքում Ադրբեջանն ի՞նչ զենքեր է մեզնից վերցրել, Ջհանգիրյանը պատասխանեց. «Այնտեղ տանկեր են եղել, հրանոթային համակարգեր, որոնց մի մասը ժամանակին Հայաստանն է մատակարարել, մի մասը առաջին ազատագրական պատերազմի ժամանակ հենց ադրբեջանցիներից էինք վերցրել, հետո ժամանակակից սարքավորումներ վերցրել: Ադրբեջանը հաղթել է, դրա համար էլ վերցրել է:Եթե քո պաշտպանության բանակը պարտվել է, Հայաստանի զինուժն էլ հետը, այդտեղ ինչ-որ բաներ պետք է փոխվեն, չէր կարող չփոխվել»: