Մարտի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված բետոնե պատնեշներին, ապա երկաթե արգելապատնեշներին, և մոտ 10 մետր շպրտվել ու բախվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների զինկոմիսարիատի երկաթե ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են՝ մեկը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, մյուսն էլ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Վիլեն Քոչարյանն էր, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 26-ամյա Սերգեյ Չալյանը:
Բաց մի թողեք
Հանրապետության մետրոյի տարածքում հերթական օրինակ, թե ինչպես համակարգը չի գործում քաղաքացիների շահերի համար
Ռուս հայտնի երգիչ Օլեգ Գազմանովը խարդախության մեջ մեղադրվող Գևորգ Սարգսյանին է տվել ամբողջ գումարը
Ահազանգ, կինը պնդում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցը չի ցանկանում հանել իր մեքենայի կալանքը