Մարտի 8-ին՝ ժամը 06:48-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են հարակից շենքի 7 բնակարանների պատուհանները և կայանած ավտոմեքենաներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 07:28-ին: Այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել․ Լուսանկար
Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ. Լուսանկար
Արտակարգ միջադեպ Արմավիրի պոնչիկանոցում․ Լուսանկար