Իրանի մայրաքաղաքի Ռեյ փողոցի երկհարկանի տանը պայթյուն է տեղի ունեցել, պայթյունի հետևանքով ավերվել է հարևան շենքը:
Հնարավոր է՝ փլատակների տակ մարդիկ լինեն, ասել է Թեհրանի քաղաքապետարանի հրշեջ ծառայության կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջալալ Մալեքին։ Նրա խոսքերը մեջբերել է Mehr գործակալությունը։
«Ռեյ փողոցի երկհարկանի շենքում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Դրա հետևանքով ավերվել են այս և հարակից շենքերը, և ներկայումս դեպքի վայրում աշխատում են հրշեջները»,- ասել է Մալեքին։
ISNA գործակալությունն էլ հայտնում է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է 9 մարդ, մեկ մարդ զոհվել է:
Բաց մի թողեք
Թրամփի համար ռուս-ուկրաինական հակամարտությունն «ամենադժվարն է»․ ՌԴ նախագահի օգնականը մանրամասներ է հայտնել
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի
Ալիևի նախկին զինակցին Բաքվում կործանեցին․ Մանրամասներ․ Լուսանկար