Խաղաղության համաձայնագիրը Ուկրաինայում կարող է ապահովել խաղաղությունը տարածաշրջանում հաջորդ 50-70 տարիների ընթացքում, կամ նույնիսկ ավելի երկար։
Գերմանական Welt թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
«Նման համաձայնագիրը պետք է պարունակի հստակ պարտավորություններ, որ ոչ մի կողմ որևէ պատճառով չի հարձակվի մյուսի վրա։ Եթե մենք կարողանանք համաձայնության գալ այս հարցում, դա կարող է հանգեցնել տարածաշրջանում ևս 50, 60 կամ 70 տարվա խաղաղության։ Հնարավոր է՝ նույնիսկ ավելի երկար», – ասել է Ֆիդանը։

Բաց մի թողեք
Եվրամիությունը Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կայա Կալլաս
ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինայում հակամարտության կարգավորման համատեղ առաջարկ մշակելու քայլեր են ձեռնարկում
Լեհաստանը Թրամփին կոչ է անում ուկրաինացիների կողմը բռնել, ոչ թե՝ ռուսների. Լուսանկար