Երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22:30-ի սահմաններում Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 34-ամյա Ռ. Տոնոյանի վարած Mercedes G-500 մակնիշի և 22-ամյա Վ. Ալեքյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին տեղադրված խաղողի վազերի համար կառուցված երկաթե կառուցատարերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տարածքը սահմանազատվել է, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն։

2 անգամ դեպքի վայր է ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հետազոտել են «յաշիկի» վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Ալեքյանը եղել է սթափ, իսկ Ռ. Տոնոյանը եղել է ոչ սթափ՝ թույլատրելիի սահմանում։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։







Բաց մի թողեք
10 տարի շահագործել է անձին, հավանոց սարքել նրա տունը, յուրացրել հաշմանդամության թոշակը. նախաքննության ավարտ
Ավինյանն ով ա, ում շունն ա՝ ՀՀ քաղաքացին Երևանի քաղաքապետին․ Տեսանյութ
Ժողովուրդը մի խոսք ունի՝ «Կուշտը սովածին մանր է բրդում»: Արցախցիներիս այս վիճակի մասին է ասված