ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ փակ ձևաչափով հանդիպումից հետո լրագրողները փորձեցին հարցեր հղել, որը հրաժարվեց դրանց պատասխանել:
Վերջինս կարճ արձագանքեց հարցին, թե հրաման կա՞ չկրակելու: Պապիկյանն ասաց՝ ոչ, նման հրաման չկա:
Հարցին՝ մամուլում հրապարակումներ կան, որ Տավուշի մարզի հայկական գյուղերից պետք է հայկական զորքերը դուրս գան, նման գործընթաց կա՞, պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց, որ Զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց ծառայությունը:
«Վարչապետը երեկ բոլոր հարցերին պատասխանել է, մանրամասն խոսել է»,- ասաց նա:
Մարտի 13-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերների հետ` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ: Հայտնել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:
«Հանդիպմանը քննարկվել են Կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր, որոնք առնչվում են տարածքային և տեղական պաշտպանությանը, ինչպես նաև այդ ամենում հասարակության ներգրավվածությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Արարատ Միրզոյանը՝ TRIPP-ի մասին
Ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել ղարաբաղյան հարցի՝ իրենց կողմից նկարագրված լուծումները. Փաշինյան
Էջմիածինը միավորեց արվեստը, ճաշակը և ազգային հյուրասիրության գեղեցկությունը. Լուսանկարներ