ՔՊ-ում խոր հիասթափություն կա արտգործնախարար Արարատ Միրզոյանից, որին թիմում ոմանք դիտարկում էին որպես Փաշինյանին փոխարինող՝ իր ինքնուրույնության եւ սկզբունքների շնորհիվ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սակայն Միրզոյանը կուսակցական վերջին հավաքներին իր դիրքորոշումներով եւ պահվածքով հիասթափեցրել է ՔՊ-ականներին։
Մեր աղբյուրի պատմելով՝ Արարատ Միրզոյանն իր բոլոր քայլերը համաձայնեցնում է Փաշինյանի հետ եւ հակադրվելու փորձեր էլ չի անում՝ անգամ այն հարցերում, որոնց վերաբերյալ իր անհամաձայնությունը չի թաքցնում նեղ միջավայրում։ Պատմում են, որ, դիցուք, Միրզոյանն էլ է դեմ, որ Հայաստանն Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխի, առավել եւս՝ Անկախության հռչակագրին հղումը հանվի։
Տարեսկզբյան իր ասուլիսում նա զգուշորեն ակնարկել էր այդ մասին՝ պատասխանելով հարցին, թե Սահմանադրությո՞ւնն է խաղաղության գործընթացի արգելակման պատճառը․ «Ամենեւին ոչ»: Սակայն ներքին քննարկումներում լռում է` վախենալով հակադրվել «առաջնորդին»։ Ի դեպ, ԱԳ նախարարն առաջիկա օրերին հյուրընկալվելու է ՔՊ խմբակցությունում՝ փակ հանդիպման ձեւաչափով։
Բաց մի թողեք
ՔՊ-ում անհանգիստ են, մանրամասներ փակ նիստից
Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է
Դեսպաններից ոմանք քծնել են Փաշինյանին