Մինչ ներկուսակցական ընտրությունները կլինեն, եւ հայտնի կդառնա, թե ովքեր ցուցակի որ հորիզոնականում են տեղավորվելու, ՔՊ-ականներն ակտիվ ներգրավված են տարածքային կառույցների, ինչպես նաեւ՝ ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ընտրելու գործերին։
«Հրապարակ» թերթը գրում է․ Բոլոր մարզերի բոլոր համայնքներում ՔՊ-ն ԸԸՀ հանձնաժողովների «ձիգ» թեկնածուների է ներկայացնում կուսակցության աշխատակազմին, որը կկայացնի վերջնական որոշում, եւ թեկնածուների անունները կներկայացվեն ԿԸՀ։
Ինչպես հայտնի է՝ օրենքով սահմանվում է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը 2-ական թեկնածու կարող են առաջադրել ԸԸՀ հանձնաժողովներում։
Եվ չնայած ՔՊ-ականների շարքերում դեռ իրենց ճակատագրի հարցով խոր անորոշություն է, եւ հայտնի չէ` ով կլինի ցուցակի անցողիկ տեղում, ով` ոչ, սակայն, մեր աղբյուրի վստահեցմամբ, բոլորն անխտիր եւ անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում, քանի որ հասկանում են, որ դրանից է կախված, թե ընտրությունից հետո, եթե ՔՊ-ն իշխանություն վերցնի, իրենց կյանքն ինչ ընթացքով կշարունակվի։

Բաց մի թողեք
Հայաստանում ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, եւ ընտրություններով չես կարող իշխանություն փոխել
Մենք երկաթը սառն ենք ծեծում
Գնել Սանոսյանը Ամուլսարից մոտ 8.7 մլն դրամ աշխատավարձ է ստանում