Երևանում մարտի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 17-ի ցերեկը, 18-21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը տեղումներն առանձին վայերում կլինեն՝ ինտենսիվ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկային ժամերին կնվազի 2-4, 19-ի ցերեկը՝ ևս 3-5 աստիճանով։
Բաց մի թողեք
Ողբերգական վթար Սյունիքում, ՌԴ զորքերի մեքենան գլորվել է ձորը, 1 մարդ մաhացել է, 1-ը՝ վիրավnրվել․ Լուսանկար
Նոր Գեղիի տներից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
«Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ բախվել են մեքենաներ, վիրավnր կա, խցանումն անցել է 1,5 կմ-ն․ Լուսանկար