22/11/2024

Առեղծվածային դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին. Լուսանկար

Այսօր՝ մարտի 16-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի բակում դի կա։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ երիտասարդ աղջկա դի։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են մահացածի ինքնությունը։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշությամբ վայր ընկնելու հետևանք, նույնպես պարզվում է։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 32-ամյա Արփենիկ Մ.-ն է, ով վայր է ընկել շենքի 10-րդ հարկից։

Առեղծվածային դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին