Այսօր՝ մարտի 16-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի բակում դի կա։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ երիտասարդ աղջկա դի։
Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են մահացածի ինքնությունը։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշությամբ վայր ընկնելու հետևանք, նույնպես պարզվում է։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 32-ամյա Արփենիկ Մ.-ն է, ով վայր է ընկել շենքի 10-րդ հարկից։
Բաց մի թողեք
Հորդառատ անձրևի ու կարկուտի հետևանքները․ Արտաշատի մի քանի գյուղում այգիները ջրածածկ են եղել․ Լուսանկարներ
Հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան անզգուշաբար ընկել է ջուրը, ջրահեղձ եղել
Հրդեհ Կարենիս գյուղում` տանը կից տաղավարի տանիքում և տան խոհանոցում